Մյանմարում 87 մարդ է ձերբակալվել առցանց խարդախությունների և ազարտային խաղերի կազմակերպման գործով։ Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Myanmar Digital News պարբերականը։

«Երեկ՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Հոպոնգ քաղաքի Մոնգպունից մոտ 21 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Նալոն գյուղի մոտակայքում ձերբակալվել է համացանցում առցանց խարդախությունների և ազարտային խաղերի հետ կապ ունեցող 87 անձ»,- ասված է հրապարակման մեջ:

Ձերբակալվածների թվում եղել է Մյանմարի սահմանն ապօրինի կերպով հատած Չինաստանի 75 քաղաքացի և Մյանմայի 12 քաղաքացի: Ըստ պարբերականի տվյալների՝ հանցագործները տեղակայված են եղել բրեզենտե վրաններում, որոնք ծառայել են որպես կացարան, աշխատատեղ և խոհանոց: Իրավապահները ձերբակալվածներից առգրավել են 524 բջջային հեռախոս, Starlink համակարգի 4 լրակազմ, 17 համակարգիչ և 2 նոութբուք: Հաղորդվում է նաև, որ ապօրինի կառույցները քանդվելու են: