Ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել է Հայաստանի տարածք, և միայն հայ կնոջ հերոսության շնորհիվ է հաջողվել կանխել մեծ ողբերգությունը: Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերջին ամիսներին բանակում ավելացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստանն» այսօր հանդես կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով՝ Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև վերջին ամիսներին բանակում հաճախակի դարձած ինքնասպանության դեպքերն ուսումնասիրելու համար», — նշել է Աբրամյանը։





























