CNN, MS NOW և Politico լրատվամիջոցների փաստաբանները, որոնց մուտքը Սպիտակ տուն ավելի վերջերս սահմանափակվել էր, հայտարարել են, որ Վաշինգտոնն այդպես էլ որևէ ծանրակշիռ հիմնավորում չի ներկայացրել իր այդ քայլի համար։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը։
Ըստ աղբյուրի՝ լրատվամիջոցները «վերջին փորձն» են անում համոզելու դաշնային դատավոր Թիմոթի Քելիին, որպեսզի վերջինս որոշում կայացնի իրենց լրագրողների՝ Սպիտակ տանը մշտական հավատարմագրումը վերականգնելու վերաբերյալ։ Սպիտակ տունն այդպես էլ նոր ապացույցներ չի ներկայացրել այն մասին, թե իբր այդ լրատվամիջոցների նյութերը «սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության համար»։
«Պատասխանող կողմն անընդհատ փորձում է փոփոխվող փաստարկներով արդարացնել ազատ մամուլի նկատմամբ դրված արգելքը․ մեկ հղում են անում պրոֆեսիոնալիզմի չգրված չափանիշներին, մեկ էլ ազգային անվտանգության մասին անորոշ մտահոգություններ են հայտնում»,— նշված է փաստաբանների դիմումում։
Դատավոր Քելին լսումները նշանակել է հոկտեմբերի 8-ին։ Եթե լրատվամիջոցների միջնորդությունը բավարարվի, մուտքի սահմանափակումները ժամանակավորապես կկասեցվեն՝ մինչև գործի հետագա քննության ավարտը։





























