Ռուսական ռազմական ԱՆ-30 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Չեխիայում, Չասլավ քաղաքի օդանավակայանում:
Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է: «ՌԻԱ Նովոստիի» տվյալներով, օդանավը այրվել է ամբողջությամբ եւ վերականգնման ենթակա չէ: Չեխական կողմի տվյալներով, տուժել է վեց մարդ:
Ռուսական ինքնաթիռում 23 մարդ է եղել, Ռուսաստանի 14 քաղաքացիներ եւ 9 չեխ զինվորականներ:
Ռուսական ուժային կառույցների աղբյուրը հայտնել էր, որ տուժել է երեք մարդ: Ինքնաթիռը, որ նախատեսված է օդադիտման եւ աէրոլուսանկարահանման համար, թռիչքներ էր իրականացնում «Բաց երկինք» առաքելության շրջանակներում: Նախնական տվյալներով, վայրէջքի ժամանակ կոտրվել է շասսիի սկզբնամասը, այն քթով բախվել է թռիչքուղուն, դուրս եկել դրա սահմաններից եւ բռնկվել:




























