Եթե ես կողմնապահություն անեի, վստահեցնում եմ, ընդդիմության հետ այս միջադեպը շատ ավելի վատ կավարտվեր: Ես կողմնապահություն չեմ արել, և դրա համար այդ միջադեպը չի ստացել այն շարունակությունը, որ կարող էր ստանալ: Այդ մասին, այսօր՝ հոմկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 6–ին, ԱԺ դահլիճում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանի ելույթի կեսից Ռուբեն Ռուբինյանն անջատեց խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, լսվեցին գոռգոռոցներ, ՔՊ–ական Վահե Ղալումյանը տեղից ելավ, մոտեցավ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Վաղինակ Վարդանովին ու հրեց նրան։ Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին հրմշտել ու քաշքել միմյանց, ծեծկռտուք սկսվեց։
Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։ Երկար ժամանակ կողմերին հնարավոր չէր լինում հանգստացնել։
Անվտանգության աշխատակիցները սկսեցին ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։





























