Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքի առևտրային համալիրում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 58 շինություն և 8 տրանսպորտային միջոց է վնասվել, իսկ աշխատակիցներից 5-ը ստացել են այրվածքներ։ Այս մասին, հղում անելով աղետների հետևանքների լիկվիդացման քաղաքային վարչությանը (BPBD), հայտնում է iNewsSurabaya պորտալը։
Պայթյունը որոտացել է երեքշաբթի առավոտյան՝ Պակուվոն Սիթի շրջանի San Antonio առևտրային համալիրում։
«Նախնական տվյալներով՝ վնասվել է 42 առևտրա-բնակելի շենք և 16 առանձնատուն։ Բացի այդ, վնասվել է 5 ավտոմեքենա և 3 մոտոցիկլետ»,— գրում է պարբերականը։





























