Ֆրանսիան առանց միջուկային մարտագլխիկի M51.3 տեսակի ռազմավարական բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Այս մասին, հղում անելով երկրի զինված ուժերի նախարարության հայտարարությանը, հայտնում է 20 minutes պարբերականը։

«M51 ռազմավարական բալիստիկ հրթիռի M51.3 տարբերակի առաջին արձակումն իրականացվել է հոկտեմբերի 6-ին՝ ատոմային սուզանավից»,— գրում է թերթը։