Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ ընդունել է հունիսի 23-ը Պետական ծառայողի օր նշելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։
Խոսքը «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի մասին է, որը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունների բոյկոտի պայմաններում օրինագծին միաձայն կողմ է քվեարկել 62 պատգամավոր։
Այսպիսով, ԱԺ քառօրյայի օրակարգը սպառվեց։ Առաջիկայում՝ ժամը 16:30-ին, նախատեսված են պատգամավորների հայտարարությունները, իսկ չորեքշաբթի՝ նույն ժամին, կկայանա Կառավարության հետ ավանդական հարցուպատասխանը, որի ընթացքում գործադիրի անդամները կպատասխանեն օրենսդիրների հարցերին։





























