ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ է արել ավելի շատ տեղեկություն տրամադրել աշխարհին Իրկուտսկի մարզում հայտնաբերված ժանտախտի մասին։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին լինել թափանցիկ և ավելի շատ տեղեկատվություն տալ, որպեսզի բոլորը կարողանան պատշաճ արձագանքել», — երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա նշել է, որ այս փուլում պետք չէ ենթադրություններ անել վարակի տարածման պատճառների մասին, քանի որ ԱՄՆ-ն դեռ բավարար տվյալներ չունի։





























