Թուրքիայի նախագահի աշխատակազմը չի մեկնաբանել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու մասին լուրերը և հարցն ուղղորդել է երկրի ազգային պաշտպանության նախարարություն։
Թուրքական Aselsan ընկերությունը փոքր հեռահարության Korkut ՀՕՊ համակարգեր է փոխանցել Ուկրաինային, պնդում է Middle East Eye պորտալը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Մենք չենք մեկնաբանում այս հարցի վերաբերյալ տեղեկությունները. տվյալներ ստանալու համար հարկավոր է դիմել ազգային պաշտպանության նախարարություն», — երեքշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Էրդողանի աշխատակազմից։





























