ԱՄՆ-ում հայտնի պոռնոաստղ 30-ամյա Ամանդա Լոգը մեղավոր է ճանաչվել տատու-սրահի սեփականատիրոջ դաժան սպանության մեջ եւ դատապարտվել 40 տարվա ազատազրկման: Սպանությունը կատարվել է 2010-ի մայիսի 15-ին:

Քննության նյութերից պարզ է դառնում, որ տատու-սրահի 41-ամյա սեփականատեր Դենիս Աբրահամսենը (մականունը` Սքութեր) հրավիրել է շիկահեր Ամանդային` ինտիմ ծառայությունների համար, հաղորդում է NEWSru.com-ը:

Մինչ աղջիկը սեքսի միջոցով բթացնում էր հաճախորդի զգոնությունը, նրա 28-ամյա հանցակից բոյֆրենդ Ջեյսոն Էնդրյուսը դրսում հարմար պահի էր սպասում:

Ազդանշան ստանալով, Էնդրյուսը մտել է տուն եւ մուրճով հարվածել Սքութերի գլխին:

Տանտիրոջ այլանդակված մարմինը գտնվել է հենց մերսման սեղանին, որի շուրջբոլորը արյուն է եղել:

Զույգը գողացել է 6 հազար դոլար, կրեդիտ քարտեր եւ տեսախցիկ: Արյունալի հաշվեհարդարից հետո Ամանդա Լոգն իր հանցակից զուգընկերոջը ցինիկորեն հայտարարել է, որ ցանկանում է սեքսով զբաղվել:

Կալանավորումից հետո Ջեյսոն Էնդրյուսն իրեն մեղավոր է ճանաչել առաջին աստիճանի սպանության մեջ: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման` առանց վաղաժամկետ ազատման իրավունքի: