ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Իրանի շուրջ հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ դիվանագիտությանը։ Այս մասին նա հայտարարել է Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին, հաղորդում է Al Jazeera-ն։

«Ուզում եմ հստակ ուղերձ հղել բոլոր կողմերին. դադարեցրե՛ք հակամարտությունը, վերադարձե՛ք դիվանագիտությանը և վերականգնե՛ք միջազգային իրավունքին համապատասխան նավագնացության իրավունքը», — ասել է Գուտերեշը։

Ելույթ ունենալով Պակիuտանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի կողքին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջանում խաղաղության հաստատումը կապել է «պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի» հետ։

Գուտերեշը բարձր է գնահատել նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդական ջանքերում Պակիuտանի դերը։