Միջազգային միջնորդների վեցնյակը իրանական ատոմային խնդրի կարգավորման նոր առաջարկներ ունի, որոնք ներկայացվելու են Բաղդադում մեկնարկած բանակցությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
«Մենք նոր առաջարկություն ենք պատրաստել, որ վերաբերում է մեր գլխավոր մտահոգություններին: Խոսքը ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելուն է վերաբերում»,- ասել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մաննը:
Մայիսի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Բաղդադում կայանալիք հանդիպմանը ռուսաստանը Իրանին կառաջարկի դադարեցնել հարստացումը մինչեւ 20 տոկոս:




























