Ուզբեկստանում Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել են «Հավերժական եղբայրություն- V» հատուկ նշանակության ուժերի բազմազգ զորավարժությունները, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև փորձի փոխանակմանը և համատեղ գործողությունների պլանավորման ու իրականացման ժամանակ նրանց փոխգործակցվածության բարձրացմանը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ զորավարժությունների նպատակներից մեկը եղել է «տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդումը, ինչպես նաև երեք երկրների միջև ռազմական համագործակցության զարգացումը»։