Հունգարիան 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանի ունեցվածքի հարկ ամենահարուստ քաղաքացիների համար։ Դրա մասին երեքշաբթի հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը՝ կատարելով հարուստների վրա հարկային բեռի մասնաբաժինը մեծացնելու վերաբերյալ իր նախընտրական խոստումը, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Հարկը կգանձվի 1 միլիարդ ֆորինտից (մոտ 3,1 միլիոն ԱՄՆ դոլար) ավելի արժեք ունեցող ակտիվներից։ Դրույքաչափը կկազմի 1%, իսկ 100 միլիարդ ֆորինտից ավելի արժեք ունեցող ակտիվների համար այն կբարձրանա մինչև 1,5%, հայտնել է Մադյարը Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։
Ըստ Հունգարիայի վարչապետի՝ նոր հարկը կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։
Ունեցվածքի հարկի ներդրումը Մադյարի նախընտրական խոստումներից մեկն էր։ Իշխանությունները նոր միջոցի հաշվին ակնկալում են մեծացնել ամենահարուստ քաղաքացիների ներդրումը պետական ծախսերի ֆինանսավորման գործում։




























