Շվեդիայի ոստիկանությունը երեքշաբթի երեկոյան Ստոկհոլմի Թագավորական պալատի մոտ կրակ է բացել մի տղամարդու ուղղությամբ, հաղորդում է dpa գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ոստիկանությանը կանչել էին ագրեսիվ տղամարդու պատճառով, որի մոտ զենք է եղել, սակայն զենքի տեսակը դեռևս չի պարզվել։ Ոստիկանները կրակ են բացել և վիրավորել նրան։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ լուրջ, բայց կյանքին վտանգ չսպառնացող վնասվածքներով։

Ոստիկանությունից հայտնել են, որ բնակչության համար վտանգ չկա։

Միջադեպը տեղի է ունեցել Լեոնբակեն շրջանում՝ բաց հրապարակում՝ Թագավորական պալատից անմիջապես հյուսիս։ Շվեդական Aftonbladet պարբերականի տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունների շուրջ 20 ավտոմեքենա։

Ստոկհոլմի կենտրոնում գտնվող Թագավորական պալատը Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավի պաշտոնական նստավայրն է և քաղաքի գլխավոր զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկը։