Չինաստանում երեք տարեկան փոքրիկը հրաշքով չի տուժել, խաղալիք մոտոցիկլով ընթանալով խիտ երթեւեկությամբ լայնարձակ ճանապարհով:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, դա տեղի է ունեցել երկրի արեւելքում գտնվող Վենչժոու քաղաքում, պիկ ժամի, երբ պապիկի հսկողության ներքո գտնվող փոքրիկը աննկատ հեռացել է նրանից:

Փողոցի տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ փոքրիկը խաղալիք մոտոցիկլով անցել է խիտ երթեւեկությամբ խաչմերուկով:

Նրան հրաշքով չեն հարվածել արագ ընթացող ավտոբուսներն ու մարդատար մեքենաները: Փոքրիկին փրկել է տեղի ոստիկանության աշխատակիցը եւ անվնաս հասցրել անհանգստացած պապին: