ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակում իր մոտ ծրագրված է հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Associated Press-ը։
«Ինձ մոտ ծրագրված է հեռախոսազրույց նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Մերիլենդ նահանգի Sparrows Point նավաշինարանում։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ տեղի կունենա զրույցը և ինչ հարցեր է նախատեսվում քննարկել։
Նույն միջոցառման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է աշխատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ այն շուտով կավարտվի։





























