ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի, մնում է միայն որոշել, թե ինչպես դա տեղի կունենա։

«Մենք պետք է ավարտենք դա։ Եվ հարցը միայն այն է, թե ինչ ձևով՝ լավ, թե ոչ այնքան լավ։ Շատ շուտով դուք կիմանաք», - ասել է Թրամփը Մերիլենդ նահանգում անցկացված միջոցառման ժամանակ իր ելույթի ընթացքում։

Նա նաև նշել է, որ իր համար ամենամեծ խնդիրն այն է, որ «ոչ ոք չգիտի, թե ով է կառավարում Իրանը»։