Առաջիկա ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգներին անխուսափելի սնանկացում է սպառնում, քանի որ դեմոկրատները անմիջապես կչեղարկեն բոլոր առևտրային մաքսատուրքերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե հաղթենք մենք՝ հանրապետականներս, այս շահաբաժինները (հինգ հազար դոլարի չափով) կվճարվեն։ Իսկ դեմոկրատները դա անել չեն կարող, որովհետև մաքսատուրքեր չեն դնում, ինչն էլ երկիրը կտանի սնանկացման», — ընդգծել է Թրամփը։
Իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի հենց սկզբից Թրամփը պնդում է, որ առևտրային մաքսատուրքերը պետական բյուջեն լցնելու և 40 տրիլիոն դոլարը գերազանցող ահռելի պետական պարտքը կրճատելու գլխավոր միջոցն են։
Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում ամերիկացիները կընտրեն Ներկայացուցիչների պալատի նոր կազմն ու Սենատի 35 պատգամավորներին։ Այս պահին Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում հանրապետականները (չնչին առավելությամբ)։





























