Ռուսաստանում նոր «Կովկասի գերուհի» ֆիլմ են նկարահանում: Նոր ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Կարաչաեւո-Չերկեսիայում: Այն կինովարձույթներում կհայտնվի արդեն հաջորդ տարի:

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռոստիսլավ Մուրզագալովը հայտնել է, որ նոր ֆիլմը հնի ռեմեյքը չի լինելու, այլ լինելու է օրիգինալ սցենարի մարմնավորումը:

Նոր ֆիլմի սցենարը դեռ գաղտնի է պահվում: Կովկասյան ավանդույթների մասին պատմող ֆիլմի գլխավոր հերոսների դերում հանդես կգան Կոնստանտին Կրյուկովը, Լյուբով Նովիկովան, գերմանուհի Յուլիկա Վագները, լեգենդար խորհրդային դերասան Վլադիմիր Էտուշը, ինչպես նաեւ Վլադիմիր Զելդինը: