Ստամբուլում զբոսաշրջիկներ փոխադրող ջերմանավը բախվել է փոքրածավալ նավի, ինչից հետո հարվածել է Բոսֆորի ափին գտնվող պատմական առանձնատանը։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը՝ հղում անելով շինության տիրուհի Դերին Մերմերջիին։

Տեսահսկման խցիկներն արձանագրել են պատահարի պահը։ Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ջերմանավը նախ բախվում մոտորանավակին, իսկ հետո քանդում առանձնատան առջև գտնվող նավամատույցն ու հարվածում շինությանը։

Մերմերջիի խոսքով՝ վթարի պահին տանը երեխաներ են եղել։ «Նրանք ոչնչացրել են առանձնատան նավամատույցը։ Ես հայց կներկայացնեմ այդ մարդկանց դեմ։ Տանը կարող էին երեխաներ լինել, նրանք վախեցել են», — հայտարարել է տանտիրուհին։

Բախման պահին ջերմանավում եղել են զբոսաշրջիկներ, որոնք մեկնել էին երեկոյան զբոսանքի Բոսֆորով։ Մերմերջիին հաջողվել է զրուցել նավապետի հետ, սակայն վթարի պատճառները դեռևս անհայտ են։ Ջերմանավի սեփականատեր ընկերությունը չի մեկնաբանել տեղի ունեցածը։