Հայաստանմի ֆինանսական շուկայում 2012 թ. առաջին եռամսյակում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 19.47%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը` 11.63%: Այդ մասին նշված է ՀՀ ԿԲ-ի գնաճի հաշվետվությունում: Նախորդ եռամսյակի համեմատ`դրամով վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 0.79 տոկոսային կետով, իսկ դոլարային վարկերինը՝ նվազել է 0.13 տոկոսային կետով:
Նշենք, որ 2011 թ. դեկտեմբերին դրամային վարկերի միջին տոկոսադրույքը 18% էր, իսկ դոլարայիններինը` 12.1%:
2012 թ. առաջին եռամսյակում դրամով ներգրավված ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 10.93 % եւ նախխորդ եռամսյակի նկատմամբ աճել 0.26 տոկոսային կետով: Դոլարային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 7.47%, նախորդ եռամսյակի նկատմամբ փոփոխություններ չկան:
Ըստ ԿԲ հաղորդագրության` 2012 թ. թվականի առաջին եռամսյակում ԿԲ-ն շարունակել է իրականացնել չեզոք դրամավարկային քաղաքականություն` անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը (8.0%):




























