Համացանցում այսօր առավոտից լուր է տարածվել, որ երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։

Դեպքի մասին ահազանգել է մի կին, ով նշել է, որ ռեստորանի մենեջերը, ենթադրաբար, իր հեռախոսը տեղադրել է կանանց զուգարանի լվացարանի տակ և գաղտնի նկարահանել այցելուներին։ Ըստ նույն հրապարակման՝ երբ կինը հայտնաբերել է հեռախոսը և առերեսել մենեջերին, վերջինս հաստատել է, որ հեռախոսն իրենն է։

Դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։ Ռեստորանը հրապարակային արձագանքում նշել է, որ տվյալ անձը մենեջերն էր և աշխատանքից ազատվել է։

Այս առնչությամբ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է. «Նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում առկա է տեղեկություն։ Այս պահին այդ տեղեկությունը ստուգվում է մեր կողմից։ Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»։

ՀՀ–ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. ԱԺ պատգամավորը կոնկրետ դեպք է մատնանշել