Հայաստանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ էականորեն չի փոխվի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+21,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18,
Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,
Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+22,
Արարատում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+24,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+22։




























