Շատերի կուռքը դարձած հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը հանդիսավորությամբ ընդունել են հնդկացիական քոմանչների ցեղախումբ: Այժմ ցեղախմբի պատվավոր անդամի նոր անունն է Մա Վու Մեյ, ինչը նշանակում է «մարդագայլ»:
Ինչպես հաղորդում է Metro-ն` վկայակոչելով Reuters-ը, արարողությունը տեղի է ունեցել Ալբուքերքում, մայիսի 16-ին, քոմանչների շարժման ակտիվիստուհի Լա Դոննա Հարիսի տանը, բայց միայն հիմա է այդ մասին հայտնի դարձել:
«Ես կարդացել եմ նրա մասին, նրա բնիկ ամերիկյան ժառանգության մասին, ուստի Մոր օրը ես ասացի. ««Ինչո՞ւ նրանք չընդունենք»,-ասել է Հարիսը, հավելելով, որ դերասանի հետ իր հանդիպումը կազմակերպել է իր հարազատներից մեկը, ով խորհրդատու է աշխատում «Միայնակ ռեյնջերը» ֆիլմի նկարահանումների հրապարակում:
Ջոնի Դեփը ծնունդով Քենթուքից է, նա առաջին անգամ չէ, որ հայտարարել է, որ արմատներով բնիկ ամերիկացի է` չերոկի կամ կրիկ ցեղախմբերից:
«Միայնակ ռեյնջեր» ֆիլմում նա խաղում է հնդկացի Տոնտոյի դերը:




























