C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և UnionPay International վճարային ցանցի հնարավորությունները։ Իսկ C360 փաթեթներից յուրաքանչյուրի շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է լրացուցիչ առավելություններ և բանկային ծառայություններ՝ Ձեր կարիքներին համապատասխան։

Ինչո՞ւ ընտրել C360 ArCa UnionPay քարտը

C360 ArCa UnionPay-ը հնարավորություն է տալիս օգտվելու երկու վճարային համակարգերի հնարավորություններից՝ մեկ քարտով և վճարելով մեկ քարտի սպասարկման վճար։ Դրանք լրացվում են C360 փաթեթների շրջանակում առաջարկվող այլ ծառայություններով և առավելություններով։

C360 ArCa UnionPay քարտապանը ստանում է՝

  • մեկ քարտով տեղական և միջազգային գործարքներ կատարելու հնարավորություն,

  • 2% քեշբեք՝ Հայաստանում կատարված անկանխիկ գնումների դիմաց,

  • քարտից աշխարհի 183 երկրում և տարածաշրջանում օգտվելու հնարավորություն՝ UnionPay International ցանցի միջոցով:

Քարտը հասանելի է C360 փաթեթների շրջանակներում որպես հավելյալ քարտ և լրացնում է C360-ի շրջանակներում հասանելի այլ հնարավորությունները՝ քարտեր և հաշիվներ, անկանխիկ գնումների դեպքում մինչև 52 օր անտոկոս ժամանակահատվածով օվերդրաֆթ, զբոսաշրջային առաջարկներ, անվճար տեղեկանքներ և քաղվածքներ և այլն։

Բացի այդ, Դուք հնարավորություն կունենաք մասնակցելու C360 օգտատերերի համար պարբերաբար կազմակերպվող արշավներին։

Ինչպե՞ս ստանալ C360 ArCa UnionPay քարտը

Եթե դեռ չունեք C360 փաթեթ, մուտք գործեք Converse Mobile հավելված, ընտրեք Ձեր կարիքներին համապատասխան C360 Neo Light կամ ավելի բարձր դասի փաթեթ, ապա հասանելի քարտատեսակներից որպես «Այլ քարտ»՝ C360 ArCa UnionPay քարտը։

Եթե արդեն C360 փաթեթի բաժանորդ եք, սակայն չունեք այս քարտը, խմբագրեք Ձեր փաթեթը և որպես «Այլ քարտ» ընտրեք C360 ArCa UnionPay քարտը։

Ակտիվացրեք քարտը և օգտվեք C360 փաթեթի առավելություններից ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Մանրամասները՝ conversebank.am, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։