Եգիպտոսում նախագահական ընտրությունների առաջին օրը անցել է խախտումներով. Գործի են դրվում կաշառքները, չի դադարում քարոզչությունը:
«Մահմեդական եղբայրները» 200 եգիպտական ֆունտ (մոտ 30 դոլար) են տալիս ընտրողներին եւ արեւածաղկի ձեթի, բրնձի ու շաքարի փաթեթ:
Հաղորդվում է, որ տաքսիներից մեկի վրա փակցված են Մուհամեդ Մուրսիի պաստառները ու բարձրախոսներ են դրված: Այդ «քարոզչամեքենան» նախազգուշացնում է, որ ով չի քվեարկում իսլամիստների օգտին, մեղավոր է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Խախտումների մեջ, բացի Մուրսիից մեղադրում են նաեւ Աբդել Մոնեյմա Աբու ալ-Ֆուտուհին, եւ Ամր Մուսային: Երկրի հարավում նրանք ավտոբուսներ են հատկացրել իրենց ընտրողներին տեղամասեր հասցնելու համար:
Անկախ դիտորդներն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում-բողոքներ են ուղարկել Աբու ալ-Ֆուտուհի դեմ` նրա ընտրական շտաբի կատարած լուրջ խախտումների վերաբերյալ: Քարոզիչները նաեւ հակաքարոզչություն են իրականացնում` Ամր Մուսային եւ Ահմեդ Շաֆիկին տապալված ռեժիմի գործակալ անվանելով:




























