Ճողոպրելուց խոսում է մի մարդ, ով քլունգն առած քանդում է մայր բուհը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Տեղից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Պապան (նկատի ունի Դավիթ Ղազինյանի հորը՝ Գագիկ Ղազինյանին, որին հեռացրել են ԵՊՀ–ից–խմբ) չի աշխատում, դրա համար եք այդպես ասում»։
Ղազինյանն արձագանքեց. «Ձերը էդ ա, իմը էդ չի։ Չի կարա իմ պապային ոչ մեկ գործից հանի, իսկ ձեզ ժողովուրդը կհանի շատ շուտով։ Ինձ էդ դաշտ մի տարեք, ես չեմ գնալու, ինձ տանը չեն սովորեցրել հասարակության, կամերաների առաջ ինձ տենց պահեմ։
Երկրորդը, չհասկացաք, որ մեր քթից բերել հնարավոր չի ուղղակի։ Ամեն ինչ արել եք, նստացրել եք, ընտանիք եք մտել, չի ստացվում։ Կարծում եմ՝ մինչև հասկանաք, ձեր իշխանության վերջը կգա։
Դուք ձեր արձագանքով ընդունեցիք, որ ձեր պատվերով են համալսարանից տասնյակ ընդդիմադիր գիտնականներ հեռացվել։ Թող այստեղ նստածներից մեկը հորս մի տոկոսը արած լիներ գիտության և ընդհանրապես Հայաստանի զարգացման բնագավառում»։





























