Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիա արտաքսելու հարցը քննելու է մայիսի 30-ին:

Ինչպես հայտնում է «Ռոսիյսկայա գազետան», ավելի վաղ բրիտանական դատարանը արդեն որոշել է արտաքսել Ասանժին, սակայն նրա փաստաբանները բողոքարկել են վճիռը, եւ նրանց դիմումները մերժվել են: Այժմ էլ Ասանժի գործը քննելու է գերագույն դատական ատյանը եւ միջնորդությունը մերժելու դեպքում Ասանժին կուղարկեն Շվեդիա:

Ասանջի փաստաբանների պնդմամբ, բոլոր մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն Wikileaks-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերի պատճառով:

Նշենք, որ Ասանժին Շվեդիայում մեղադրում են բռնաբարության մեջ: