Աշխարհի ամենափոքր արհեստական սիրտը փոխպատվաստել են 16 ամսական երեխային:

Արտառոց վիրահատությունն իրականացրել են Հռոմում դեռ երկու ամիս առաջ, սակայն բժիշկները միայն այժմ են պատմել, երբ կարելի է վստահությամբ խոսել հաջողության մասին:

Վիրաբույժ Անտոնիո Ամեդեոյի խոսքով, արհեստական սարքը կարող է րոպեում մինչեւ 1,5 լիտր արյուն մղել: 5 սմ երկարությամբ, 1 սմ լայնությամբ եւ 11 գրամանոց սարքը տեղադրվել է ճիշտ ժամանակին, քանի որ միոկարդիայի պատճառով նա չէր կարող սպասել իրական սրտի:

Արհեստական սիրտը մնացել է 13 օր, որից հետո դոնորական օրգան են տեղադրել: