Այս պահին Հորմուզի նեղուցով շարունակվում է առևտրային ապրանքներ և էներգակիրներ (այդ թվում՝ 20 միլիոն տակառ հում նավթ) փոխադրող նավերի երթևեկությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավորարևելյան կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Միացյալ Նահանգներն ու տարածաշրջանային գործընկերները լիովին վերահսկում են նեղուցը», — ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում սուտ են անվանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալի ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, թե իբր «Հորմուզի նեղուցը փակ է», և Իրանն է «դրա նկատմամբ լիակատար վերահսկողություն իրականացնում»։




























