Նավթի գները հինգշաբթի օրը նկատելիորեն աճում են նախորդ օրվա նվազումից հետո։
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 102,46 դոլարով, ինչը 2,26 դոլարով (2,26%)-ով բարձր է նախորդ նստաշրջանի փակման մակարդակից։ Չորեքշաբթի օրն այս պայմանագրերի գինը նվազել էր 0,38 դոլարով (0,38%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 100,2 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում «WTI» տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1,74 դոլարով (1,97%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,02 դոլարի։ Նախօրեին դրանց արժեքը նվազել էր 1,16 դոլարով (1,3%)՝ կազմելով 88,28 դոլար։




























