«էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով կդադարեցվի երթևեկությունը: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան- Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը: