ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողներին հավաստիացրել է, որ թույլ չի տա Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի կործանումը։

«Օրերս արդեն ասել եմ․ թող փորձեն հրթիռով խփել Սան Դիեգոյին կամ Լոս Անջելեսին․․․ Մենք դա թույլ չենք տա։ Մենք պաշտպանելու ենք մեր քաղաքները, պաշտպանելու ենք մեր երկիրը։ Թույլ չենք տա, որ նման բան պատահի», — Տեխասի Սան Անտոնիո քաղաքում անցկացվող նախընտրական հավաքի ժամանակ հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփն ակնարկել էր, թե Իրանի հետ բախման հետևանքով այդ երկու խոշոր քաղաքները կարող են ավերվել, բայց դա անվանել էր «չնչին գին»՝ առանց այն էլ մոտալուտ հանգուցալուծմանն հասնելու համար։ Սպիտակ տան հանրային կապերի պատասխանատու Սթիվեն Չունգը հետագայում պարզաբանել էր Թրամփի մտքերը՝ նշելով, որ Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի ոչնչացման մասին խոսելիս նկատի է ունեցել, թե դրանք կարող էին հարվածի տակ ընկնել, եթե Միացյալ Նահանգները չնախաձեռներ Իրանի հետ հակամարտությունը։