Կաննի կինոփառատոնում սկանդալները շարունակվում են: Փառատոնում հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի հետ 20 րոպեանոց հարցազրույցի համար «Կազինոյի կողոպտումը» ֆիլմի դիստրիբյուտոր ընկերությունը լրագրողներից պահանջել է ավելի քան 2 հազար եվրո:
«Առաջին անգամ Կաննի փառատոնում լրագրողները հարցազրույցի համար պետք է դատարկեն գրպանները»,-գրել է Le Nouvel Observateur թերթը:
Արդյունքում պարզ է դարձել, որ ընկերությունը նույնքան գումար է պահանջել նաեւ Նիքոլ Քիդմանի հետ հարցազրույցի համար, իսկ դերասան Քրիսթեն Սթյուարթի հետ հարցազրույցը գնահատվել է 780 եվրո:




























