Բրիտանացի ֆերմեր Իեն Փաթոնը սահմանել է ամենածանր դդումը աճեցնելու նոր համաշխարհային ռեկորդ։ Նրա հսկայական բանջարեղենը, որը կշռում է մոտ 1296 կիլոգրամ, պաշտոնապես ճանաչվել է ռեկորդային, գրում է UPI-ն։

65-ամյա Փաթոնը, որը Լիմինգտոնից է՝ Հեմփշիր կոմսությունից, Բագիրա անունով դդումը տարել է Բերկշիրում անցկացված Wargrave Nursery Giant Pumpkin Weigh-off հսկա դդումների կշռման մրցույթ։ Հոկտեմբերի 3-ին այն կշռել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի հսկողությամբ։

Այսպիսով, Փաթոնը գերազանցել է սեփական ռեկորդը, որը մեկ տարի առաջ սահմանել էր եղբոր՝ Ստյուարտի հետ միասին։ 2025 թվականին նրանց Մագլ անունով դդումը կշռում էր 2819,25 ֆունտ՝ մոտ 1279 կիլոգրամ։

Նոր ռեկորդակիր աճեցնելու համար Փաթոնը ամեն օր ծախսում էր մինչև վեց ժամ։ Բագիրայի համար օրական պահանջվում էր մոտ 590 լիտր ջուր։

Այժմ հսկայական դդումը մի քանի շաբաթ կցուցադրվի Սաութհեմփթոնի՝ Sunnyfields ֆերմայի այցելուներին։ Դրանից հետո դդումը շատ ավելի սովորական ճակատագրի կարժանանա․ ռեկորդակիր բանջարեղենը կդառնա կովերի կեր։