ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 7-ին կարգադրել է Տեխասում իր ելույթի ժամանակ դահլիճից հեռացնել բողոքի ակցիայի մասնակիցներին։ Մի քանի հոգի սկսել են դժգոհության բացականչություններ հնչեցնել, ինչից հետո անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են հրավիրել դահլիճից։

Ելույթի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը քննադատել է դեմոկրատներին՝ պնդելով, թե նրանց իշխանության օրոք քաղաքները վերածվում են աղբանոցների։ Այն բանից հետո, երբ դահլիճից սկսել են բղավոցներ լսվել, անվտանգության աշխատակիցները ցուցարարներից մեկին դուրս են բերել՝ գլխից բռնած։

«Հիմա նա տուն է գնում՝ մայրիկի մոտ։ Այնտեղ նրան, գրողը տանի, կպատժեն, որովհետև նա չգիտի, որ մայրը քվեարկել է Թրամփի օգտին», — հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Աստիճանաբար անվտանգության ծառայությունը սկսել է դուրս հանել նաև մյուս ընդդիմադիրներին։ Թրամփը ցուցարարներին անվանել է ծախու և «գրողի ծոցն» ուղարկել նրանց։