Ներքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 1,9 միլիարդ դրամ (մոտ 5,2 միլիոն դոլար — խմբ․)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Միջոցները կուղղվեն նորոգման, տեխնիկական սպասարկման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման և շուրջ 3 միլիոն լիտր բենզինի գնման աշխատանքներին։ Գումարը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից։