Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 9-ի օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+22,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+18,

Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,

Տավուշում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+23,

Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+25,

Արմավիրում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +20+23։