Պետական մարմինների աշխատանքի արդյունավետության գնահատականը կարող է նվազել, եթե վարչապետի կամ փոխվարչապետների հանձնարարականները կատարվում են ուշացումով կամ ոչ պատշաճ կերպով։ Համապատասխան որոշումը հոկտեմբերի 8-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Գործող կարգավորումներով նախատեսվում է պետական մարմնի աշխատակիցների պարգևատրում իրականացնել գրանցված արդյունքների հիման վրա։ Կատարված փոփոխությունների հետևանքով պետական ծառայողների պարգևատրումների չափը կարող է փոփոխվել (նվազել, եթե պետական մարմնի աշխատանքի արդյունավետության ցուցանիշը ցածր լինի)։