Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդը Բրյուսել` Եվրամիության գագաթաժողովին է մեկնել գնացքով, որպես սովորական ուղեւոր: Օլանդը դեռ նախքան ընտրվելը խոստացել էր լինել «սովորական նախագահ» եւ հիմա կատարում է իր խոստումը:

Փարիզից Բրյուսել շուրջ 300 կմ է: Գերարագ TGV գնացքը այդ հեռավորությունը հաղթահարում է 1 ժամ 20 րոպեում, նշում է «ՌԻԱ նովոստին»:

Փարիզի կայարանում տեսնելով երկրի նախագահին, ուղեւորները ողջույնի բացականչություններով նետվել են նրա ուղղությամբ, հույս ունենալով լուսանկարվել նրա հետ կամ սեղմել ձեռքը: Օլանդն իր թիկնապահներին խնդրել է շատ չխառնվել:

Առաջինն Օլանդին է մոտեցել սեւամորդ մի կին, ով հասցրել է իր բջջային հեռախոսը տալ իրեն ուղեկցողներից մեկին, որ լուսանկարի իրեն նախագահի հետ:

Օլանդը ստիպված է եղել որոշ ժամանակ կանգնած մնալ գնացքի վագոնի առաջ` լուսանկարվելով ուղեւորների հետ:

Անհայտ է, թե արդյոք Ֆրանսիայի նախագահը վճարել է գնացքի տոմսի համար, որն արժե 70-140 եվրո:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նոր կառավարության սոցիալիստ անդամները առաջին նիստին ոտքով են եկել: