ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կազմել է 361.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.35 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 404.72 դրամ (նվազել է 0.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.24 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում է 362.5-364.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398.5-401.5 դրամով, վաճառվում է 408–413 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.95–4.02 դրամով, վաճառվում է 4.20–4.36 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359–360 դրամով, վաճառվում՝ 362.5 դրամով:
Եվրոն գնվում է 403 դրամով, վաճառվում է 407 դրամով:
Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.08 դրամով:





























