«Եվրատեսիլ» մրցույթ-փառատոնի մեկնարկի նախօրեին Բաքվի կենտրոնում բողոքի ակցիաները ճնշելու կապակցությամբ, Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը քննադատել է  ոչ միայն Ադրբեջանի իշխանություններին, այլ նաեւ Եվրոպական հեռարձակողների միությանը:

Կազմակերպության ներկայացուցիչ Մաքս Թաքերը, ով այժմ Բաքվում է, մայիսի 23-ին հայտարարել է. «Թեեւ հրապարակայնորեն հայտարարված հանձնառությանը՝ Ադրբեջանում պաշտպանելու ազատ արտահայտվելու իրավունքը, Եվրոպական հեռարձակողների միությունը մեռելային լռություն է պահպանում  իրավունքի կրկնվող խախտումների վերջին դեպքերի կապակցությամբ»:

Amnesty International-ի ներկայացուցիչը ասել է, որ Եվրոպական հեռարձակողների միության եւ միջազգային հանրության «ոչ բավարար գործողությունները Ադրբեջանի իշխանություններին քարտ-բլանշ են  տալիս առանց պատասխան տալու շարունակելու բռնությունները այլախոհների նկատմամբ»:

«Եվրատեսիլը» հյուրընկալելու առիթով միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները ուշադրության կիզակետում են պահում Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների իրավիճակը, հաղորդում է «Ազատությունը»: