Ուկրաինացի բանակցողները ուրբաթ և շաբաթ օրերին կայցելեն ԱՄՆ և բանակցություններ կվարեն նրանց հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հայտնում է Reuters-ը։

Նա նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուժեղացնել Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը։

Զելենսկին այս հայտարարությունն արել է Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաք կատարած այցի ընթացքում, որը ենթարկվել էր նաև ռուսական մահաբեր հարձակման։

«Չի կարելի մի կողմից ռուսների հետ բանակցություններ վարել ապագա տնտեսական ծրագրերի շուրջ, իսկ մյուս կողմից՝ ասել, թե գտնվում ենք ինչ-որ... դիվանագիտական փակուղում»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացն առաջ մղելու համար ԱՄՆ-ի կողմից առավել ակտիվ քայլեր են անհրաժեշտ։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ղեկավարը չի հստակեցրել պատվիրակության կազմն ու սպասվող բանակցությունների մանրամասները։