Մեքսիկայի Կոնգրեսի թեկնածու, Դեմոկրատական հեղափոխական կուսակցության 34-ամյա ներկայացուցիչ Նատալյա Խուարեսը մինչեւ գոտկատեղը մերկացել է իր նախընտարական արշավի համար:
Ինչպես հաղորդել է CNN Mexico-ն, պաստառների վրա, վեց կիսամերկ համախոհների հետ, պատկերված է մինչեւ գոտկատեղը մերկ Խուարեսը, ով ձեռքով ծածկում է կուրծքը: Լուսանկարը մակագրված է. «Իսկ քո քաջությունը կբավարարի՞ ազգի համար նոր նախագիծ ունենալ` առանց կանխակալության»:
Խուարեսը բացի քացաքականությամբ զբաղվելուց, փիլիսոփայություն է դասավանդում Գվադալահարայի համալսարանում:




























