Ճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ, այսօր` մայիսի 23-ին, Երեւանի ժամանակով 19:00-ի սահմաններում, 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հատինոհե նավահանգստային քաղաքից 107 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40,7 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























