Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Յունուս-Բեկ Եվկուրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական որոշ երկրներ ոչ միայն աջակցում, այլև նոր զինված խմբավորումներ են ստեղծում։

«Միացյալ Նահանգները և եվրոպական մի շարք պետություններ ոչ միայն աջակցում են, այլ իրենք են ստեղծում նոր խմբավորումներ։ Դա վաղուց հայտնի թեմա է»,- ասել է Եվկուրովը «Պոլիտիկա» ամսագրին տված հարցազրույցում։

Որպես օրինակ նա հիշատակել է «Ալ-Քաիդան»՝ հայտարարելով, որ ամերիկացի սենատորներն իբր իրենք էին խոսել այն մասին, թե ով և ինչ նպատակով է ստեղծել այդ կազմակերպությունը։

Միևնույն ժամանակ Եվկուրովը շեշտել է, որ Ռուսաստանն այլ մոտեցում է ցուցաբերում և աջակցում է կառավարական զորքերին, ոչ թե զինված խմբավորումներին։

«Մեզ մոտ նման բան գործելակերպ չկա, որ մենք աջակցենք ինչ-որ խմբավորումների»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալը։