Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, 51-ամյա Լեւոն Գեւորգյանն այսօր` մայիսի 23-ին, ժամը 16:15-ի սահմաններում, հանկարծամահ է եղել:
ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Լեւոն Գեւորգյանը դատապարտվել էր 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2 մասով (գողություն):
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:




























