ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ «արդյունավետ քննարկումներ» է վարում և չի նախատեսում երկրի դեմ նոր հարվածներ հասցնել մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացվելիք միջանկյալ ընտրությունները։

«Մենք արդյունավետ քննարկումներ ենք վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- գրել է Թրամփը։

Ըստ նրա՝ Իրանն այժմ գտնվում է «շատ վատ վիճակում» թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով։ Միաժամանակ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իրանի նկատմամբ գործող շրջափակումը կպահպանվի։

Թրամփը հայտարարել է նաև, որ այժմ Հորմուզի նեղուցով նավթի ռեկորդային ծավալ է անցնում։ Նրա պնդմամբ՝ միայն անցած գիշերվա ընթացքում նեղուցով մոտ 22 միլիոն բարել է անցել, ընդ որում «ոչ մի բարել» չի ուղարկվել Իրանից կամ ուղղվել Իրան։

«Մենք չենք հարձակվի Իրանի վրա մինչև ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացելիք միջանկյալ ընտրությունները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ Թրամփը կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնը չի թույլ տա Թեհրանի մոտ միջուկային զենքի հայտնվելը․ «Իրանը միջուկային զենք չի ունենա»։